Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը. ԵԽ նախագահ
ИностранныйԵվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը:
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը» - գրել է նա Twitter-ում:
Նա նշել է, որ սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջին քայլն է վստահության վերականգնման ուղղությամբ:
«ԵՄ-ն աջակցել է այս գործընթացին և կշարունակի առաջարկել աջակցություն առաջընթացին նպաստելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 հայ գերու՝ Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց: