Ես ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ և Ֆիլիպ Ռիկերի ներգրավմամբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 ՀՀ քաղաքու. Վրաստանի վարչապետ
ForeignՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին և Աղդամի ականապատ տարածքների քարտեզների` Ադրբեջանին փոխանցվելուն:
«Ես ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ և մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի ներգրավմամբ՝ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված 15 ՀՀ քաղաքու և նրանց Վրաստանի տարածքով վերադարձրեց իրենց ընտանիքներին:
Մեր ակտիվ ներգրավվածությունը հնարավորություն տվեց նաև, որ հայկական կողմը ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր հանձնի ադրբեջանական կողմին:
Անձամբ ես անընդհատ կապի մեջ էի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հատկանշական է, որ մեր ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ և գործընթացում մեր զգալի ներգրավմամբ, հատուկ քայլ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ:
Ես ողջունում եմ մեր հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմքեր ստեղծի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:
Մենք պատրաստ ենք ապագայում, անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում օգնելու մեր գործընկերներին և ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում»,– ասվում է գրառման մեջ: