Առաջարկում եմ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն ստեղծել․ Ռոբերտ Քոչարյան
SocietyԱռաջարկում եմ ստեղծել արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա՝ դա կօգնի ամրապնդել նախարարությունը, ինչպես նաև աշխատել սփյուռքի հետ փոխգործակցությունը համակարգելու ուղղությամբ:
«Հիշեցնեմ, որ համահայկական բոլոր խոշոր նախաձեռնությունները ես եմ նախաձեռնել՝ Համահայկական համաժողով, Համահայկական մարզական խաղեր և այլն», - նշել է նա: