«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»
БлогосфераԹուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել․
«Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին։ Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի մոտ, կառուցվել է մի շինություն (տե՛ս հետին պլանում), որը հավանաբար կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։ Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Շուշիում նոր դպրոց կկառուցվի։ Շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, հիմնարկեքը կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում: