ՌԴ խաղաղապահների գործունեությունն էֆեկտիվ է. Բակո Սահակյան
NKԱրցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեությունը էֆեկտիվ է գնահատում։ Այս մասին հայտնում է «wargonzo» նախագիծը։
Նրա փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը նշել է, որ խաղաղապահներն օպերատիվ կերպով արձագանքում են խնդրահարույց իրավիճակներին, որի շնորհիվ հաջողվել է վստահելի հարաբերություններ հաստատել տեղի բնակչության հետ։
Բակո Սահակյանը ներկա է գտնվել ռուս-հայկական միջազգային «Լազերային ակումբի» 4-րդ հանդիպմանը, որն այսօր տեղի է ունենում Երեւանում: