Վայոց Ձորում պատռել են «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական պաստառը
Блогосфера«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի' հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ Վայոց Ձորի մարզում մայրուղու վերեւում փակցված մեր նախընտրական պաստառը պատռել էին։
Երեկ մենք փակցրել էինք նորը, որն այսօր եւս պատռել են։
Մենք շարունակում ենք պնդել, որ մեզ անհրաժեշտ է համերաշխություն եւ համախմբում»։