Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան 

Հայաստանում չկա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, կա կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացի. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

ՀՀ գործող իշխանությունը որպես իր ամենամեծ առավելություն ներկայացնում էր կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այդ պայքարը դարձավ անարդյունավետ, վերածվեց քաղաքական գործիքի եւ ըստ էության, այսօր ՀՀ-ում  կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ դրա իմիտացիայի մասին: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ բազմաթիվ են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները:  Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք: Այդ մարմնի անդամների նշանակման կարգը քաղաքական նպատակներով վիժեցվեց, եւ տեղի ունեցան բացառապես քաղաքական նշանակումներ: Այդ հանձնաժողովը պետք է լիներ ապաքաղաքական մարմին: Բայց եղան քաղաքական նշանակումներ, որի վառ վկայությունն է այն, որ քարոզարշավի թեժ պահին, իշխանությունը փորձեց դեռեւս 1,5 տարի ռաջ թափում մնացած հանձնաժողովի անդամի տեղը համալրել իրեն լոյալ իշխանական պատգամավորներից մեկի կնոջով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականին հնարավորություն ստացավ դատավորների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Օրենքով անգամ տրվեց ժամկետ, այլ կերպ ասած քաղաքական պատվեր իջեցվեց, եւ հանձնաժողովն սկսեց աշխատել այդ ուղղությամբ՝ անցանկալի դատավորներ, անհնազանց դատական իշխանության ներկայացուցիչներ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ դատավորների հայտարարագրերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան ռիսկերի վրա. «Սովորաբար գործադիր իշխանությունը կոռուպցիոն ռիսկերի առումով ավելի հարուստ տեղ է համարվում: Գործադիրում կոռուպցիան ավելի շատ է, քան դատական իշխանությունում, բայց գործադիր իշխանությունը օրենքով պատվեր տվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որ իրենք պետք է ստուգեն դատավորների հայտարարագրերը, հայտնաբերեն թերություններ, հարուցեն կարգապահական վարույթներ, գործերն ուղարկեն դատախազություն»:

Արփինե Հովհաննիսյանը մի քանի դեպքերի մասին նշեց: Մասնավորապես, 2020-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջը պարտակող ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել:

Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաեւ իշխող ուժի վարքագծի մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, նաեւ բոլոր քաղաքացիները արձանագրում են, որ իշխող ուժի ղեկավարը օգտագործում է բառապաշար, որը չի համապատասխանում բարեկրթության, քաղաքավարության տարրական նորմերին, նաեւ չի համապատասխանում հանրային ծառայողի էթիկայի նորմերին: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ ժամանակ գտել էր, որ չկա էթիկայի կանոնների խախտում այդ մարդու վարքագծում, որովհետեւ չկան սահմանված էթիկայի կանոնները, որ մենք ասենք՝ կա, թե ոչ: Իսկ ո՞վ պետք է սահմաներ այդ կանոնագիրքը: Պետք է սահմաներ հենց այդ հանձնաժողովը: Փաստորեն չեն սահմանում էթիկայի կանոնագիրք, որպեսզի անընդհատ չարձանագրեն, որ կոնկրետ մարդը խախտում է այդ կանոնագիրքը: Այսինքն տալով հսկայական լիազորություններ այդ մարմնին, փաստացի այդ մարմինը մատնված է անգործության քաղաքական իշխանության մասով եւ որեւէ վարույթ չի իրականացնում»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նաեւ քննչական ու քրեական հետապնդման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումների ընթացակարգերը:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետեւաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել»,- ասաց նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն ՉախալյանԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելուՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն էԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի
Ամենադիտված