Վաղը Նիկոլը գնում է Սյունիք, նրան կուղեկցեն 1400 ոստիկաններ. Վահե Հակոբյան
ՔաղաքականԻշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ է: Այս մասին Շենգավիթ համայնքում կայացած հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
«Շատերը հաշտվել են եւ չեն ցանկանում կիսել իրենց ղեկավարի պատասխանատվությունն ու ճակատագիրը:
Վաղը Նիկոլը գնում է Սյունիք: Նրան կուղեկցեն 1400 ոստիկաններ: Ես ձեզ հայտնում եմ պաշտոնական տվյալներ»,- ասաց Հակոբյանը: Այս համատեքստում նա անեկդոտ պատմեց.
«Սառան բողոքում է Աբրահամին, որ իրեն շուկայում վատ խոսքեր են ասել: Աբրահամը պատասխանում է՝ մի գնա այնտեղ, որտեղ քեզ ճանաչում են»,- ասաց Հակոբյանը: