Էրդողանն ու Բայդենը բանակցություններ են վարել Բրյուսելում
ԱշխարհԵրկուշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում տեղի ունեցան թուրք-ամերիկյան բանակցությունները:
Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումը տևեց շուրջ մեկուկես ժամ:
Բայդենը Էրդողանի հետ երկկողմ հանդիպումը համարել է «շատ դրական»:
Թուրքական կողմի բանակցություններին ներկա էին Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, Էրդողանի խոսնակ Ֆահրեթին Ալթունը և այլք:
Թուրքիայի ղեկավարը երկուշաբթի օրը Բրյուսելում բանակցություններ է վարել Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Հունաստանի ղեկավարների հետ: