Զամբիայի նախագահն ուշագնաց է եղել ռազմական շքերթի ժամանակ (տեսանյութ)
МирԶամբիայի նախագահ Էդգար Լունգուն ուշագնաց է եղել երկրի մայրաքաղաք Լուսակայում անցկացվող ռազմական շքերթի ժամանակ: Այս մասին հայտնում է Lusaka Times-ը ՝ վկայակոչելով պետության ղեկավարի վարչակազմի հայտարարությանը:
Նշվում է, որ երկրի զինված ուժերի օրվան նվիրված չորսժամյա միջոցառման ժամանակ Լունգուն հանկարծակի գլխապտույտ է զգացել, բայց նրան հաջողվել է արագ ուշքի գալ: Այնուհետև քաղաքական գործիչը մեքենայով վերադարձել է իր նստավայր:
Վարչակազմը հավաստիացրել է, որ նախագահն իրեն լավ է զգում և շարունակում է կատարել պետության ղեկավարի պարտականությունները: