ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին Ինչո՞ւ են ռուս զինվորականները տեղակայվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում. պետական մարմինները չեն արձագանքում Հոկտեմբերի 19-ին էս ոճով էիք հաշվարկ անո՞ւմ՝ օրական քանի զոհ ենք ունենալու. Էլինար Վարդանյան Կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պահման նկատմամբ Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևորի Ավազակային հարձակում՝ նռնակ պայթեցնելու սպառնալիքով, վարկային կազմակերպության նկատմամբ. ՔԿ-ն ներկայացնում է Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Կարող ա՞ թույլ տաս՝ ես որոշեմ կարճ կապեմ, թե երկար. Արթուր Ղազինյանը՝ իմքայլական պատգամավորին Ավանի բաժանմունք բերման ենթարկված տղամարդու մոտ ապօրինի հրազեն է հայտնաբերվել Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ.Մեղրիի համայնքապետարան 

«Փաստ». Ալիևը՝ «կառուցողական», հայ ընդդիմադիրները՝ «թշնամի»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակության մեջ ներարկել են հակահայկականություն, իսկ երիտասարդությանը ներշնչել հայ ժողովրդի դեմ ուղղված թշնամանքի անասելի դոզայով։ Այս իրողությունը Ադրբեջանի նախագահ Ալիևն իր կառավարման ընթացքում մշտապես օգտագործել է իշխանությունը պահելու, միլիարդավոր դոլարների զինամթերքի գնումն ու կոռուպցիոն գործարքների կնքումն արդարացնելու և Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հարցում։ Թերևս դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ Բաքուն մշտապես փորձել է այնպես անել, որ բանակցությունները գործնականում տապալվեն և լեգիտիմ հիմքեր ստեղծվեն ռազմական գործողություններ սկսելու համար։
Եվ մինչ Ադրբեջանը իր ագրեսիվ օրակարգն էր փորձում առաջ տանել, վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները խոսում էին հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու մասին՝ դրա միջոցով հավաստիացնելով, որ Ադրբեջանից մեծ վտանգ չկա, իսկ դրա փոխարեն հասարակության ուշադրությունն ուղղում էին ոչ հրատապ հարցերի վրա։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն, որն ի պաշտոնե ամենաշատ զգոնությունը պետք է ցուցաբերեր Ադրբեջանից եկող սպառնալիքը չեզոքացնելու հարցում, խոսում էր Ալիևի «կիրթ ու կառուցողական» լինելու մասին։ Միևնույն ժամանակ, նա տևական ժամանակ հասարակությանը հավաստիացնում էր, թե բանակցություններ չեն ընթանում, իրենք ընդամենը բանակցային գործընթացի պատմությանն են ծանոթանում, իսկ որոշ ժամանակ անց էլ հայտարարում, թե Արցախի հարցով ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են։

Եվ արդեն 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում տեսանք Ալիևի՝ Փաշինյանի հայտարարած «կառուցողականության» արդյունքները։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը բազմապիսի հանցագործություններ իրագործեց արցախահայության նկատմամբ՝ արգելված զենքերով թիրախավորելով խաղաղ բնակչությանը և էթնիկ զտումների պայմաններ ստեղծելով։ Իսկ ադրբեջանական հանցագործ գործողություններում ամենագործուն մասնակցությունն ունեցան վարձկան ահաբեկիչ գրոհայինները։

Ուստի այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս հանցագործությունների համար պետք է միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրի և դատական կարգով պատժվի արցախահայության նկատմամբ իրագործած ցեղասպան գործողությունների համար։ Եվ չնայած բազմաթիվ միջազգային դերակատարների կողմից հնչող կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել ու խոշտանգել հայ գերիներին։ Բայց արի ու տես, որ Փաշինյանը, կարծես, միայն հատուկ մոռացության է տալիս Ադրբեջանի իրագործած վայրագությունները, այլև լռության ուխտ է արել և չի համարձակվում հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործ կեցվածքը և որևէ «թթու խոսք» ասել անձամբ Ալիևի հասցեին։

Այնինչ այս օրերին Փաշինյանը Ալիևին կրկին «կառուցողական» է համարում՝ փաստացի մեկ անգամ ևս միջազգային հանրության աչքերում արդարացնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ռազմական հռետորաբանությունը։ Անշուշտ կարևոր է յուրաքանչյուր հայ ռազմագերու վերադարձը, դա ցանկացած հայ մարդու փափագն է, սակայն այնպես չէ, որ Ալիևը գերիներին վերադարձնում է «կառուցողականությունից» ելնելով։ Սա ոչ թե կառուցողականության հարց է, այլ մեծ աշխարհաքաղաքականության՝ հաշվի առնելով մի կողմից՝ Ռուսաստանի ազդեցությունը, մյուս կողմից՝ հայտարարությունները, թե այս դեպքում որ երկրներն են նպաստել 15 ռազմագերու վերադարձին։

Ուշադրություն դարձնենք, որ մեկ անգամ Փաշինյանը «կառուցողական» անվանեց Ալիևին, և մենք տեսանք դրա հետևանքները՝ հայրենազրկում, հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ, կորսված հայրենիք, կապիտուլ յացիա և նվաստացում։ Իսկ այս անգամ Ալիևի կառուցողականության արդյունքում արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ արհավիրքներ կարող են մեզ սպասել։ Ահա թե որն է Ալիևի «կառուցողականության» գինը։ Բայց այս համատեքստում աչք է ծակում մեկ այլ իրողություն. եթե Փաշինյանը ծպտուն չի հանում Ալիևին որևէ պատասխան տալու հարցում, ապա «անողոք» է հայերի հանդեպ: Նա աջուձախ քարկոծում է իրեն չսատարող մարդկանց, ընդդիմադիրներին, հոգևորականներին ու գիտնականներին՝ որակումների մեջ որևէ խտրություն չդնելով, ընդհուպ նրանց թշնամի համարելով։

Հենց այս իրողությունն է, որ քաղաքացիների մոտ ավելի է ամրապնդում այն համոզումը, որ Փաշինյանն ուղղակի ի վիճակի չէ արտաքին սպառնալիքի դեպքում պաշտպանել հայության շահերը, նրան այդ շահերը չեն հետաքրքրում, այլ միայն իր քաղաքական շահերը։ Իր հիմնական գործը ընդամենը դարձել է թշնամական երկրից եկող վտանգի նկատմամբ հասարակության իմունիտետը թուլացնելը և անընդհատ զիջումների միջոցով հակառակորդի ողորմածությանը հանձնվելը։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարողանա իր աթոռը պահել: Թե ինչ գնով, իրեն չի հետաքրքրում, ինչպես չեն հետաքրքրում Արցախի ճակատագիրը, մեր ռազմագերիների ճակատագրերը և, ընդհանրապես, որևէ հայ մարդու ճակատագիր, եթե դա իր նեղ անձնական շահերին չի առնչվում...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՀԿ-ն կոչ է անում մորատորիում սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալՄԻՊ-ը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասինԻնչո՞ւ են ռուս զինվորականները տեղակայվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում. պետական մարմինները չեն արձագանքումՀոկտեմբերի 19-ին էս ոճով էիք հաշվարկ անո՞ւմ՝ օրական քանի զոհ ենք ունենալու. Էլինար ՎարդանյանԿխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պահման նկատմամբ Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևորի Ալիսոնը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ«Երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց». Սարգիս Գրիգորյանը՝ դուստրերի հետ Ավազակային հարձակում՝ նռնակ պայթեցնելու սպառնալիքով, վարկային կազմակերպության նկատմամբ. ՔԿ-ն ներկայացնում է Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Կարող ա՞ թույլ տաս՝ ես որոշեմ կարճ կապեմ, թե երկար. Արթուր Ղազինյանը՝ իմքայլական պատգամավորինԱրմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Արցախում և Սյունիքի մարզում ծրագրերի ընթացքը Ֆրանսիայի բնակչությանը կառաջարկի երրորդ անգամ պատվաստվել COVID֊19֊ի դեմ․ ՄակրոնԱվանի բաժանմունք բերման ենթարկված տղամարդու մոտ ապօրինի հրազեն է հայտնաբերվել Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ.Մեղրիի համայնքապետարան Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան՝ «Հայելի» Ձեզ հետ որևէ մեկն ընկերություն անել չի ուզում․ ձեզանից ենք սուտը սովորել. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը«Շիրա ունեք՝ քսեք ձեր համապատասխան տեղերին»․ Արմեն Աշոտյան Ելույթիս ժամանակ չեմ ուզում որևէ մեկի ձայնը լսել, դա, կարծես թե, ձեր պարտականությունն է. բանավեճ Արամ Վարդևանյանի և Ալեն Սիմոնյանի միջևՄինչև 2030 թվականը ջրհեղեղները կազդեն ևս 25 երկրների բնակչության վրա․ NatureՄեր մեղքը ո՞րն է, որ Սաղաթելյանը չի ընտրվել. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներինՍերժ Սարգսյանի քրեական գործում որոշ փաստաթղթեր բացակայում են. պաշտպան Ձեռք են բերվել ապացույցներ, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել Գերմանիան մտադիր է չեղարկել COVID-19-ի անվճար թեստերըԱնհրաժեշտ կլինի նոր պատվաստանյութեր ստեղծել, քանի որ պատվաստումների արդյունավետությունը նվազել է մոտ 50%֊ով․ Bloomberg«Պատիվ ունեմ»-ը պաշտպանում է «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածուին. Արթուր Վանեցյան «Հարիֆի տե՞ղ եք մեզ դրել». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին«Սիթին» և «Ասթոն Վիլան» համաձայնության են եկել Գրիլիշի տրանսֆերի վերաբերյալՉեմ խնդրելու, որ ինձ քվե տաք. Իշխան Սաղաթելյան Չհավաքել, չգնել և սննդի մեջ չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ. ԱԱՏՄ Հայաստանն իր կարեկցանքն է հայտնում անտառային հրդեհներից տուժած Հունաստանին. ԱԳՆ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորին Շողակաթի (Շորժա) հանրային լողափը ևս ջրափրկարարների հսկողության տակ է Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից. քաղաքապետարան Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները «Մենք ավելի լուրջ ենք, քան երկրի գլխավոր ծյոծեքն ու ձյաձեքը…»․ Շպռոտն անդրադարձել է ԱԺ պատգամավորների ելույթներինՍերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստըԻշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահԸնդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ. Հայկ ԿոնջորյանՎահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելուց հետո Մ. Պողոսյանին տվել են սպանության սպառնալիքներՕգոստոսի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել Ամենաանկարգապահ պատգամավորների թոփ եռյակում կարող եք լինել. Կոնջորյանը՝ Արծվիկ Մինասյանին Ուժեղացնել վերահսկողությունը ԱԳԼՃԿ-ներում. Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությունըԸնդդիմությանը լավություն չեք անում. պարտավոր եք ԱԺ փոխխոսնակ ընտրել. Արծվիկ ՄինասյանԿար ժամանակ, երբ դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնում, որ սեղմեք պարոն Աշոտյանի ձեռքը. Մամիջանյանը՝ ՊապոյանինԼրագրողներից մեկի մուտքը ԱԺ շենք արգելվել էՏղան երազում է մեծանալ և դառնալ Արմեն Աշոտյան. Պապոյանը՝ Մամիջանյանի մասինԵՊՀ ռեկտորի նոր Ժ/Պ-ն Հովհաննես Հովհաննիսյանն է Նենց չի, որ Դուք պետք ա ասեք` պատգամավորը խոսա՞, թե՞ չէ. Սիմոնյանը` Արթուր ԽաչատրյանինԱռուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատավորը մերժեց պաշտպանության կողմի բողոքը
Ամենադիտված