Մենք փոխում ենք ամփոփիչ հանրահավաքի օրը. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՔՊ կուսակցության հանրահավաքի օրը փոխվում է, այն կլինի հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին: Այս մասին այօսր՝ հունիսի 15-ին, քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Սա անում ենք հատուկ, քանի որ պարտված ուժը գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության «դուբինկաների» տակ ընկնի, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի, իսկ դա մենք թույլ չենք տալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 18–ին նախատեսված է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որի մասին իրազեկումը ավելի վաղ էր արված, սակայն ըստ քաղաքապետարանի որոշման՝ այն պետք է ավարտվեր ժամը 20։00-ին և սկսեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Հայաստան» դաշինքը դա որակել է իշխանության կողմից սադրանք: