Արվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. Սուրենյանց Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 

Այս ընտրությունները որևէ լավ բանի չեն բերելու․ սա մեծ ֆարս է. Արա Աբրամյան

Բլոգոսֆերա

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանն ուղերձ է հղել, որում ասվում է. 

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշված օրեր են մնացել Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

Հայ ժողովուրդն այսօր առավել քան երբևէ համախմբման կարիք ունի։ Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների առջև թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայրում։ Այս ընտրությունները որևէ լավ բանի չեն բերելու։ Սա մեծ ֆարս է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, իսկ դրանք շատ են։

Այսօրվա իշխանությունները ոչ միայն մսխեցին հանրային վստահությունը, այլև երկիրը բոլոր առումներով հասցրին ճգնաժամի:

Պետության բոլոր ինստիտուտները քայքայված են։ Արտաքին քաղաքականությունը տապալված է։ Չկան նորմալ միջպետական գործընկերային հարաբերություններ։ Պետության ամենաառանցքային գերատեսչություններից մեկը, հատկապես հետպատերազմյան շրջանում, ԱԳՆ-ն չունի ղեկավար կազմ։

Պարտված իշխանությունը բավարար խոհեմություն և կամք չունեցավ արժանապատիվ հեռանալու, ավելին՝ շարունակում է քայքայել ու պառակտել հասարակությունը՝ տարածելով նոր անհեթեթ թեզեր՝ ինչպիսիք են «թավիշը փոխարինում ենք պողպատով»:

Պետության ղեկավարն իրավունք չունի սպառնալ մարդկանց միայն նրա համար, որ դեմ են իր կառավարմանը։ Առավել ևս եթե վստահ է իր հաղթանակում, պետք է հասկանա, որ որպես երկրի ղեկավար պարտավոր է ապահովել ողջ ժողովրդի՝ այդ թվում իրեն չընտրողների անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը։ Պետության ղեկավարը պարտավոր է համախմբել, ոչ թե բաժանել,  միացնել, ոչ թե պառակտել, հաշտեցնել, ոչ թե իրար դեմ հանել մարդկանց։ Կառավարելի տեղեկատվական հոսքերի միջոցով ստեղծվել է կեղծ իրականություն,  որտեղ մարդիկ հայտնվել են փակ շղթայում և ստիպած են ընտրել նախկինների ու ներկաների միջև, այնինչ Հայաստանը մեծ փորձով, կարողություններով, կայունություն և համերաշխություն ապահովող նոր ուժերի ներգրավման կարիք ունի։ Արդեն 30 տարի կրկնվում է նույն սխալը։ Անկախ Հայաստանի բոլոր ղեկավարներն իրենց մեղքի բաժինն ունեն այսօրվա իրականության համար։ Երեք նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ամբիցիաները վեր են դասել ժողովրդի շահից։ Նույնը կրկնվում է նաև հիմա։ Ցավոք, հակադիր ուժերի ուղերձը համախմբումը չէ։ Հասարակության մեջ առկա լարվածությունն ու ագրեսիվությունը, կարող է էլ ավելի սրվել ընտրություններից հետո»։

Երկրի անվտանգության ապահովման պատասխանատուն իշխանությունն է։ Հաշվի առնելով հետընտրական հնարավոր բախումների վտանգը, այդ պատասխանատվությունը կրկնապատկվում է և այն ամբողջապես կրելու է  իշխանությունը՝ անկախ պատճառաբանություններից և մեղավորներից։

Ընտրապայքարի մասնակից ուժերից և ոչ մեկը չի ներկայացնում հստակ ծրագիր և դրա իրականացման համար գործնական մեթոդներ։ Ժողովուրդը նախկինին վերադարձ չի ցանկանում, բայց և հասկանում է, որ այսօրվա իշխանության վերարտադրությունը կլինի Հայաստանի վերջնական վարկաբեկումն ամբողջ աշխարհի առջև։ Թույլ, ստախոս, անպատասխանատու ղեկավարը, որն ունակ չէ համախմբել սեփական ժողովրդին և հայկական սփյուռքը, չի կարող ունենալ այլ պետությունների վստահությունն ու ստեղծել բարենպաստ համագործակցային հարաբերություններ՝ ի նպաստ սեփական երկրի։

Հայաստանը կունենա նոր՝ ավելի խորը ճգնաժամ բոլոր ոլորտներում. անվտանգային, տնտեսական, քաղաքական, բարոյական։

Մեր ներքին անկայուն իրավիճակը կարող են օգտագործել Ադրբեջանը և Թուրքիան՝ իրենց հակահայկական ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով, ինչպես դա միշտ են արել։ Սա անթույլատրելի է։ Մենք պետք է սթափվենք, մի կողմ թողնենք անձնական շահն ու համախմբվենք պետության շուրջ։ Մենք պետք է վերացնենք բաժանարար գծերը, դադարեցնենք պիտակավորել ու վարկաբեկել իրար։

Մենք ունենք հզոր բանակ, նվիրյալ հայորդիներ, որոնց պատերազմից հետո անընդհատ փորձում են կոտրել, ընկճել ու վարկաբեկել,  բայց մենք վստահ ենք, որ մեր բանակը կանգուն է, ուժեղ, մեր զինվորի ոգին՝ անկոտրում:

Կոչ եմ անում բոլոր ազնիվ, հայրենանվեր մարդկանց, պրոֆեսիոնալ ուժերին՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, համախմբվել հանուն հայրենիքի։ Պետք է վերջ դնել բամբասանքին ու կեղծիքին։ Այդ արատավոր երևույթը քանդում է մեր տունը՝ Հայաստանը։

Մեր ընտրությունը պետք է չլինի մարդկանց միջև։ Մենք պարտավոր ենք ընտրել այն ուժին, որն իսկապես ունակ է ոտքի հանել երկիրը։

Եկեք վերջ դնենք ներկա-նախկին, սև-սպիտակ դատարկախոսությանն ու գնահատենք գործիչների անցած ճանապարհը, կատարած գործն ու հեղինակությունը ողջ աշխարհում։ Մեր խնդիրներն այլևս միայն մեր ներսում չեն։ Մենք պետք է կարողանանք մրցունակ լինել արտաքին աշխարհում, կառուցողական համագործակցություն հաստատել մեծ տերությունների հետ։

Անընհատ հրահրվող պառակտվածությամբ, անհանդուրժողականությամբ, ատելությամբ ու ագրեսիվությամբ մենք մեզ ավելի շատ ենք վնասում, քան արտաքին թշնամիները։ Վստահ եմ, այս ամենը հաղթահարելի է։ Մենք կարող ենք համախմբել բոլորին՝ մտավորականներից մինչև շինական և բոլորիս համատեղ ուժերով հզորացնել մեր տունը՝ Հայաստանը։ Ունենալով մեր սրտացավ հայրենակիցների առողջ քաղաքական ուժերի, պրոֆեսիոնալ մասնագետների, հայկական մեծ սփյուռքի աջակցությունը, և իհարկե, իմ կապերն ու հնարավորությունները՝ մենք շատ արագ ոտքի կկանգնենք և կկառուցնեք մեր երազի երկիր Հայաստանը։

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի,

անվարան կերպով իրականացրու ընտրելու քո սահամանդրական և բարոյական իրավունքը, քանզի այսօր, առավել քան երբևէ, քո ձայնը կարող է որոշիչ լինել մեր երկրի ապագայի համար։ Իսկ այդ ապագան կախված է նրանից, թե Դու ում կգերադասես՝ նրա՞նց, ովքեր արդեն ցույց են տվել, թե ինչի են ընդունակ, մսխեոլվ ժողովրդի վստահությունը, թե՞ կառուցողական այն ուժին, որը համազգային համախմբման ճանապարհով երկիրը կտանի դեպի կայուն զարգացում, իսկ աշխարհասփյուռ հայորդիներին կվերադարձնի դեպի մեր տուն՝ Հայաստան։

«Մեր տուն Հայաստանն է» կուսակցությունն այն ուժն է, որին ես սատարում եմ: Համար 10-ը՝ քվեաթերթիկում» :

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)
Ամենադիտված