«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». Զինվորի տան աշխատակիցները հայտնում են ուրախ լուրը․ ծանր վնասվածքից հետո զինվորն ասում է առաջին բառը
Տեսանյութեր«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». Զինվորի տան աշխատակիցներն անմիջապես մեկը մյուսին հայտնում են ուրախ լուրը, երբ ծանր վնասվածքից հետո զինվորն ասում է առաջին բառը կամ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում՝ լավ եմ:
Գանգուղեղային վնասվածքներով տղաներից ոմանք կլման դժվարություններ են ունենում, մյուսները՝ արտասանության հետ կապված, երրորդը գուցե դժվարանա տվյալ պահին անհրաժեշտ բառը հիշել: Զինվորի տան լոգոպեդ Անի Մանուկյանը մեծ համբերությամբ ու հոգատարությամբ զինվորներին օգնում է գտնել մոռացված խոսքերը, արտաբերել ամենասիրած արտահայտությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։