Իր մեծ եղբայրները՝ Ալիևն ու Էրդողանը, գնացել են Շուշի, ինքն էլ՝ Սյունիք. Վահե Հակոբյան
Տեսանյութեր«Այսօր Հայաստանի Հանրապետության դրոշի օրն է և այսօր մեր թշնամիները գալիս են Շուշի՝ ևս մեկ նսեմացնող հանգամանք։ Իր մեծ եղբայրները՝ Ալիևն ու Էրդողանը, գնացել են Շուշի, ինքն էլ՝ Սյունիք, ինքը ուզում ա նաև ֆիզիկապես մոտ լինի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Մասիս քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։