Զորքով գնաց Սյունիք. ես հույս ունեի՝ ծռվելու ա Սև լիճ, բայց՝ չէ. Վահե Հակոբյան
Видео«Էս օրով Փաշինյանը զինված գնում է Սյունիք՝ իր հետ տանելով 1500 զինված ոստիկանների՝ հատուկ միջոցներով։ Ես հույս ունեի, որ էտ զորքը ծռվելու էր Սև լիճ, որ վերջապես ադրբեջանցիներին քշեր էդտեղից, բայց չէ ինքը գնաց Գորիս, հիմա էլ գնացել ա Ղափան ու շարունակում է այդ զորքով պտտվել այնտեղ»։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։