«Ահավոր վիճակ է». Ոստիկանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հետ Սյունիք ու եկել Քոչարյանի հետ հանդիպման
ՏեսանյութերԿոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանին, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, որպեսզի չկատարեն խեղկատակ Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Այս մասին ոստիկանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։
«Սյունիք ես էլ պիտի գնայի նույն ձևով զինված, հագնված։ Զգալով մեր երկրի վտանգավոր իրավիճակը, ցանկացա միանալ «Հայաստան» դաշինքին։ Ողջունում եմ ձեզ, ձեր ընտրած ճանապարհը։ Ցանկանում եմ մեզ բոլորիս հաղթանակ»,- ասել նա։
Դիմելով Քոչարյանին՝ ոստիկանը շեշտել է․
«Ինչքան ուզում եք ազատվել իրենցից, այդքան պարտավորված պետք է լինեք էս վիճակից երկիրը հանելու»։
Նա կոչով դիմեց ոստիկանապետին ու ոստիկանության աշխատակիցներին միանալ իրեն, նշելով, որ ինքն ազատվում է աշխատանքից։