Տիգրան Արզաքանցյանը երթով շրջում է Երևանում (տեսանյութ)
ՔաղաքականԴեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը իր համակիրների հետ երթով շրջում է Երևանում։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել երթից։
Տեսանյութում ասվում է, որ քայլերթը դեպի ընտրություններ ուժ ներշնչելու համար է։
«Միացեք մեք, ընտրեք հայկականությունը։ Նախկիններն ու ներկաները ունեն այլընտրենք, սևը և սպիտակը ունեն այլընտրանք ծիածանի բոլոր գույներով»,- ասված է տեսանյութում։
Ավելի վաղ Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ կուսակցության ակտիվիստներ են ձերբակալվել։
«Փաշինյանի ոստիկանությունը ձերբակալել է մեր ակտիվիստներին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։