Մենք հույս ունենք, որ կհաղթենք այս արտահերթ ընտրություններում. Տիգրան Արզաքանցյան
ՏեսանյութերԴեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը իր համակիրների հետ հավաք է անցկացրել Երևանում։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը կհաղթի արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշել է մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։