Այս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.Փաշինյան
PoliticalՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քարոզարավի ժամանակ նորից սպառնաց ընդդիմադիրներին:
«Սա ժողովրդի չագուչն է, որ հունիսի 20-ին ժողովուրդը տալու է պաշտոնապես Նիկոլի ձեռքը, և այս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին՝ իրավունքի և օրենքի դիկտատուրայի ձեռքով»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերին զգուշացրել է՝ աշխատողների վրա քաղաքական ազդեցության որևէ լծակներ չգործադրեն.
«Բայց ես ասում եմ՝ դուք անցել եք բոլոր կարմիր գծերը: Ես այս ամբիոնից պատասխանատու ասում եմ, որ այն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, այդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու Կառավարությանը։ Հիմա որ հարցնեն՝ բա ո՞նց եք անելու, կասեմ՝ հանգիստ–հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու»,– ասաց Փաշինյանը։