Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարություն
Արտաքին ՔաղաքականՄենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու պաշտպանել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և կաջակցենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության բարեփոխումների ուղուն: Այս մասին մասին ասված է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ:
«Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում: Մենք կանգնած ենք Բելառուսի ժողովրդի և մարդու իրավունքների ու ժողովրդավարության նկատմամբ նրանց պահանջների կողքին»,- ասված է հայտարարության 28-րդ կետում:
Նշվում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները ոտնահարելու համար հաստատակամ են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու հարցում։