Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ Ո՞ւմ շահերն են ԵԽԽՎ-ում պաշտպանելու ՔՊ-ականները Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ԱԱԾ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ) Fact Check. Քերոբյանի «գուշակություններն» ու իրական պատկերը Դուք իմ հորը սպանել եք... զոհված զինծառայողի դստեր նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ) Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ Փաշինյանը Հայտնի է` ինչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մեկնել Մոսկվա ՔՊ-ական քաղաքապետերի անցած ուղին. Արթուր Ճաղարյան Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ (լուսանկարներ) 

Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյան.

«Հայ ժողովրդի  մաքրման, որակական աճի  և հեռանկարի համար սա առանցքային հարց է։

Առկա է անհերքելի  փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։

Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձևակերպվում որպես հայաստանյան պոռթկում, հայաստանյան՝ էմոցիա կամ հակառակը՝ որպես ազգային սթափություն։

Պուտինը և աշխարհի մյուս լիդերները պաշտոնական խողովակներով և այնուհետև հրապարակային, զարմանք էին հայտնում, թե Փաշինյանը ինչու չի համաձայնվում պատերազմի դադարեցմանը։

Եթե մենք այս հարցը չենք համարում թիվ 1-ը ու հայ ժողովուրդը չի պահանջում նրանից պատասխան, ապա ուրիշ հարցերի քննարկումը ի՞նչ իմաստ ունի։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է սպանդի ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց։  Այն, ինչը, ըստ էության, կատարվել է։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է գիտակցված գնալ նոր ու ծանր կորուստների։ Ինչը, ըստ էության, տեղի է ունեցել։

Եթե մեր հասարակությունը այս հարցը չի կարևորում, ուրեմն ձևակերպում է, որ նորմալ է՝ ով մեռավ` մեռավ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սյունիքը չի հետաքրքրում։ Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամեն անգամ այս նախադասությունները լսած են վերադառնում ու որպես՝ մարդ, մայր, հայր՝ քանդված։

Նիկոլի կողքը կանգնածները Նիկոլին այդ հարցը չե՞ն տալիս։ Լավ իրենք իրենց  այդ հարցը չե՞ն տալիս՝ իրենց տներում, իրենց երեխաների հետ շփվելիս։ Բա ո՞նց եք ապրում։

Ստացվում է, որ մենք որպես հասարակություն ինքնաձևակերպվում ենք որպես  սնունդը  ու նաղդը գերնպատակ համարող միավոր։ Բայց դա իրականում այդպես չէ։

Այս հարցը մեր ժողովրդի կոկորդին է. Այս հարցը չի  վերանալու։ Մինչև պատասխաններ չհնչեն այս հարցը օրակարգում է։ Եվրոպական, ռուսական դիվանագիտական նամակագրությունները փաստում են միջազգային հանրության շոկը՝ ինչու Նիկոլը չի համաձայնում դադարեցնել պատերազմը։

Այդ շոկը պետք է մտնի ամեն հայի գիտակցություն։ Միայն դրանից հետո է հնարավոր արժանապատիվ խաղաղություն և պետության վերելք։ Վստահ եմ հայաստանյան նոր առողջ էլիտաների ձևավորումը սկսվելու այդ հարցի հենքի վրա։

Կան կոնկրետ մարդիկ, ովքեր պետք է խոսեն այդ մասին՝ Ավնտանգության Խորհրդի բոլոր անդամները, ԱԳ նախկին  նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Նիկոլի այն նեղ շրջապատը, որը չունենալով լիազորություններ, բայց Նիկոլի հետ տասնյակ հազարավոր ճակատագրերի և պետության 100-ամյա հեռանկարի մասին որոշումներ էր կայացնում։ Եվ վերջապես Նիկոլը. Ինչ կարգավիճակով է լինի, որ լսարանի առաջ էլ լինի, Մայր բուհից մինչև ոտքերի տակ ոչխար մորթող քաղաքացին, նրան պետք է ասեն՝ մուրճդ մի կողմ դիր ու ասա՝ ինչու էիր մերժում պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունները։

Եթե մենք չհասանք սրան, ոչ մի վերելք չի լինելու, ոչ մի արժանապատիվ խաղաղություն չի լինելու, որովհետև մենք դրան արժանի չենք լինելու։

Մինչև այս հարցի պատասխանը չլինի՝ չի լինելու նորմալ կյանք. Ուսուցիչը չի կարողանալու նորմալ մտնել դասարան, դասախոսը չի մտնելու լսարան, հոգևորականը չի կարողանալու իր գործն անել, Հայաստանում չի գրվելու լավ գիրք, չի գրվելու լավ երաժշտություն..., որովհետև մեր կյանքը լինելու է պսևդոնորմալ՝ արհեստական հենքի վրա։ Թուրքը չի հանգստանալու, մինչև մենք այս հարցի պատասխանը չտանք՝ որովհետև թուրքը հասկանալու է, որ  մենք կորստի զգացում չունենք։

Կա մեկ բնական հարց, որից խուսափում ենք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չդադարեցվեց։ Այս հարցի պատասխանն է մեր ապագայի բանալին»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներՈ՞ւմ շահերն են ԵԽԽՎ-ում պաշտպանելու ՔՊ-ականները «Չարլիի հրեշտակները»` 21 տարի անց. ինչպիսին են այսօր դերասանուհիներ Դրյու Բերիմորը և Քեմերոն Դիասը (լուսանկար)Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ԱԱԾ Վաղն ամեն մեքենայից գլխատուրք են գանձելու, հաջորդ օրը հավեսի համար «պլեն» են վերցնելու. Նաիրա Զոհրաբյան Victoria's Secret-ի հրեշտակը դստեր հետ մերկ ֆոտոսեսիա է կազմակերպել և մեղադրվել մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջՀայաստանի դեմ մղվող պատերազմը 21-րդ դարի նոր «Օպիումային պատերազմն է». թուրքագետԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ)Fact Check. Քերոբյանի «գուշակություններն» ու իրական պատկերըԱշխարհի ամենամեծ ծառը փաթաթվել է հրակայուն ծածկով, որպեսզի պաշտպանված լինի Կալիֆոռնիայից մոտեցող հրդեհներից (լոիսանկար, տեսանյութ)Դուք իմ հորը սպանել եք... զոհված զինծառայողի դստեր նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ) Հայտնի է դարձել աշխարհի ամենաաղքատացած հարուստ մարդու անունըԱխպորդ հարսանիքին քե՞ֆ էիր անում․ ես էլ իմ տղու հարսանիքն էի ուզում անեի. զոհվածի ծնողը` Նաիրի Սարգսյանին (տեսանյութ) Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ ՓաշինյանըՀայտնի է` ինչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մեկնել ՄոսկվաՔՊ-ական քաղաքապետերի անցած ուղին. Արթուր ՃաղարյանՀետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ (լուսանկարներ)Անժելա Սարգսյանը հիացրել է հետևորդներին իր բնական գեղեցկությամբ (լուսանկար)Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք «Չելսիի» ֆուտբոլիստներից մեկի տունը կողոպտել ենԱռանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն ԳրիգորյանՊուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է «Բոռա» ռեստորանի հետնամասում դանակահարված 67-ամյա տղամարդը Ադրբեջանը Շուշին առաջադրել է «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանըԹող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնող 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել Նրանք մոտ 20 տարեկան էին և պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով «Գողիաթի» դեմ. Արմեն Սարգսյան «Հարսնաքար» -ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը. ՔԿ Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. պատգամավորը հանդիպել է դատապարտյալների հետ Ադրբեջանցիները կանգնեցրել են Իրանից վերադարձող ավտոբուս, որտեղ ՀՀ քաղաքացիներն են եղել ու զգուշացրել, որ այսուհետ պետք է 95 դոլար վճարեն. Վահե Հակոբյան. «Փաստինֆո» ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր«Ուղղակի շնորհակալ եմ». Անահիտ Սիմոնյանը ծաղկեփնջով տեսանյութ է հրապարակելՎահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին Զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ուղիղ «Աստված իմ, ես մահացե՞լ եմ»․ Ռոնալդուի գնդակի հարվածից տապալված աղջիկը նկարագրել է՝ ինչ է զգացել (լուսանկարներ)Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհներ Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆՌԴ-ում քվեարկության եկած կինը ընտրատեղամասում մահացել էՄեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները. ՊՆ (լուսանկարներ) ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Անընդունելի է ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ ռազմաքաղաքական նպատակների համարՀայտնի է՝ Պետդումայի ընտրություններում ինչպես կքվեարկի ՌԴ նախագահըՖրանսիայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ նվիրելու առաջարկ արե՞լ է․ ԱՆ-ն հերքում է, Նունե Ներսիսյանը՝ պնդում Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը․ ՔՏՀԱՏՄ Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Հասա քեզ» Էլեն Ասատրյանի աշնանային լուքը
Ամենադիտված