«Պառկեք ասֆալտին, սելֆի արեք ու տեղադրեք ձեր պաշտոնական էջերում». Փաշինյանը՝ սյունեցի պաշտոնյաներին
Видео«Այս 7 ամսվա ընթացքում որոշ մարդիկ տպավորություն են ստեղծել, թե իբր Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին, ինչ-որ Լեռնահայաստանի մասին են խոսում, սեպարատիստական ակնարկներ են անում, եւ երեկ երեւաց, որ այդ մարդիկ լուսանցքային մարդիկ են»: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ջերմուկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Այդ մարդկանց եւ երազախաբություն է սպասվում, եւ գելափախաբություն է սպասվում: Ես այսօր իրենց վերջին մարդասիրական առաջարկն եմ արել Գորայք համայնքից: Ես քանի որ Մեղրիում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում խոստացել եմ, որ որոշ պաշտոնյաների տեղի ժողովուրդը տեսնելու է ասֆալտի վրա պառկած, եւ դա իմ անձնական հանձնառությունն է, ես որպես բարի կամքի արտահայտություն՝ ես իրենց առաջարկել եմ իմ ցույց տված կոորդինատներում պառկեք ասֆալտի վրա, «սելֆիա» արեք, ձեր պաշտոնական էջերում դրեք եւ սա համարենք այսպես լուծում: Այդ առաջարկն ուժի մեջ է: Ես ուզում եմ ասել, որ շտապեք, որովհետեւ ժամանակը սահմանափակ է, կարող է չհասցնեք դա անել»,-ասաց նա: