Պոլ Պոգբան ճանաչվել է ԵՎՐՈ -2020-ի՝ գերմանացիների դեմ խաղում լավագույն խաղացող
SportՖրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Գերմանիայի դեմ առաջին տուրի լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ֆրանսիացիները երեքշաբթի օրը Մյունխենում F խմբում 1: 0 հաշվով ջախջախեցին գերմանացիներին: 20-րդ րոպեին ինքնագոլ խփեց Մաթս Հումելսը: