Մուրճը սառը զենք չի համարվում. Փոխոստիկանապետը՝ Փաշինյանի քարոզարշավի մասին
SocietyՄուրճը սառը զենք չի համարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին մասնակցում է մուրճը ձեռքին:
«Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, եթե ոստիկանությունը կտեսնի եւ կունենա հստակ տեղեկատվություն, որ այդ մուրճը նախատեսված է կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, եւ եթե դուք ունեք նման տեղեկատվություն, մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք: Քրեաիրավական տեսանկյունից, մեկնաբանություններով որեւէ կերպ դա թե′ սպառնալիք իր մեջ չի պարունակում, թե սառը զենք չի համարվում»,-ասաց նա: