Մեկնարկում է Պուտինի և Բայդենի ժնևյան հանդիպումը (տեսանյութ)
VideoՄեկնարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ժնևում։ Պուտինի և Բադենի առաջին հանդիպման վայրը ընտրվել է Ժնևի La Grange վիլլան:
Բանակցությունները, ինչպես հայտնի է, բաղկացած կլինեն երեք մասից՝ մեկ նեղ և երկու մեծ՝ թեյի և սուրճի ընդմիջմամբ: Դրանք նախատեսված են 4 ժամ 45 րոպե տևողությամբ: Ժնևում կայանալիք գագաթնաժողովը կլինի 2018 թվականից ի վեր առաջինը, երբ Պուտինը Հելսինկիում բանակցություններ վարեց Բայդենի նախորդ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփի հետ։