Տո′, դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք․ մենակ մտնեք սենյակները, տպավորություն լինի՝ ժողովրդի հետ եք. Սիմոնյան
Video«Տո′, դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք, ձեզանից որ մեկը կարա մեր հետ բանավիճի, դուք մենակ մտնեք սենյակները հավաքեք աշխատողներին և նույն բանը կրկնեք ու կրկնեք, որ տպավորություն լինի՝ ժողովրդի հետ եք»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Վայոց ձորի՝ Եղեգնաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։