Միհրան Հակոբյանի հաշվից 420 հազար դրամ գումար են բռնագանձել` Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելու համար
ОбществоՈստիկանությունը քաղաքական-հասարակական գործիչ, Քառյակ Մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանի հաշվից 420 հազար դրամ գումար է բռնագանձել, իր խոսքով` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելու համար: Այս մասին Հակոբյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Նոյեմբերի 13-ին այդպես էլ չկայացած բողոքի ակցիային «մասնակցելու» համար առանց զգուշացնելու, առանց տեղյակ պահելու, առանց ծանուցելու Ոստիկանությունն իմ հաշվից 420 հազար դրամ գումար է բռնագանձել: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ինձանից փող է բռնագանձել կապիտուլյանտ շեֆին կապիտուլյանտ անվանելու համար:
Վահե Ղազարյան, վիժվածք շեֆիցդ չէ, անձամբ քեզանից եմ էդ փողը հետ ստանալու: Վաղեմության ժամկետ չկա, կոպեկ-կոպեկ բերելու ես հետ տաս, տավար»,- գրել է նա: