Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր դեպի Եռաբլուր ջահերով երթին Մոմ և աղոթքներ Եռաբլուրում՝ անմահ հերոսների հիշատակին Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը միացավ ջահերով երթին ՈւՂԻՂ. «Հայերը չեն հանձնվել». ջահերով երթ դեպի Եռաբլուր Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա Անդրասյան Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք 

Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Քաղաքական

 ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար:

Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ:

Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից:

Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը:

Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ:

1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը:

2.Մենք ունենք դաշնակիցներ:

Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում:

Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից:

3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին:

Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը:

Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել:

Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին:

16.06.2021 թ.»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ժոնաթան Լաքոթը հրապարակել է Էյֆելյան աշտարակի լուսանկարը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովԱտելությունը, թշնամությունը դարձան կոնկրետ քաղաքականություն՝ մեր միտքը, մեր հոգին, մեր կյանքը պղծելու համար. Բագրատ ՍրբազանՍտեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ) Իմ հիասքանչ ու նվիրական հայրենիք․ Արմեն Սարգսյան Օլյա Հակոբյանի աշնանային կերպարըԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Լևանտե»-ին Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր դեպի Եռաբլուր ջահերով երթին Մոմ և աղոթքներ Եռաբլուրում՝ անմահ հերոսների հիշատակին Սոնա Ռուբենյանի հրապուրիչ կերպարըՀարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում է «Մի երազիր կյանքի մասին, ապրիր երազանքներդ»․ Իրինա Թովմասյան Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը միացավ ջահերով երթին«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Լացիո»-ի դեմ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը «Ամայացած դրախտը «ծառ տնկելով» պիտի ծաղկեցնենք... կամ անապատ դառնանք իսպառ»․ Նազենի Հովհաննիսյան ՈւՂԻՂ. «Հայերը չեն հանձնվել». ջահերով երթ դեպի Եռաբլուր «Յուվենտուս»-ը տանը հաղթել է «Սամպդորիա»-ինՄեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա ԱնդրասյանՆիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք«Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից, պարզապես գիտակցում են դրանք, ու երբեք դրանց գերին չեն դառնում...»․ Էդգար ԻգիթյանՄեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան ԳեղամյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են կատարում. RegnumՄերկելի 16-ամյա իշխանությունից հետո երկիրը նոր կանցլեր կունենա. Գերմանիայում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍիրուն Մինասի եւ որդու լողափնյա լուսանկարներըՇրջանների զգալի մասում սպասվում է անձրև «Իմ միակ եւ հավերժական սեր»․ Լիլի Մորտոյի եւ սիրելիի սիրառատ հոլովակըԳորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումիցԱլիևը Հայաստանին մեղադրում է բոլոր այն հանցագործություններում, ինչը անում է Ադրբեջանը«Ուղիղ պետք է նայենք իրականության աչքերին, չպիտի փախչենք, փախուստը վախկոտության հոմանիշն է…»․ Դիանա ԳրիգորյանԽոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվելԿրկնակի դավաճան է բանակին պարտված անվանողը, պարտվել է ապիկար իշխանությունը.Սեյրան Օհանյան44-օրյա պատերազմի հերոսների հոգեհանգիստ՝ Անթիլիասի Մայրավանքում. ՈւՂԻՂ «Գեղեցիկ մայրիկ». Մարտան՝ որդու հետ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվելԲյուրական գյուղում և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներում գազ չի լինի«Հեռու կեղծիքից…». Մանո Գրիգորյանը նոր տեսանյութ է հրապարակելԱրարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումըՄթերային խանութից գողացել էին վճարային սարքը. կատարված գողությունը բացահայտվել էՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք. մահացել է 13 մարդ«Ամենաթանկը, որ ունեմ․․․ թող քո կյանքում հաջորդող ծնունդներն անցնեն խաղաղ, լուսավոր, ինչպես դու ես»․ Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը մայրիկին Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դիՄիրզոյանն ու Գուտերեշը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը
Ամենադիտված