Пашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельно Гутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношений «Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна 

Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Политические

 ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար:

Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ:

Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից:

Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը:

Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ:

1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը:

2.Մենք ունենք դաշնակիցներ:

Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում:

Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից:

3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին:

Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը:

Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել:

Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին:

16.06.2021 թ.»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Астане 26 апреля пройдет совещание министров обороны стран ШОСCBS News: США согласились вывести войска из НигераДелегация Верховной Рады Украины посетит Азербайджан«Большая честь»: Мари Краймбрери подарила песню Владимиру ПресняковуПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноDaily Mail: США тайно развернули ракеты, способные уничтожить электронику иранских ядерных объектовПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноБиткоин в четвертый раз в истории сократил эмиссию вдвоеПэрис Хилтон перестала скрывать свою дочьНикол Пашинян: По сути, Армения и Азербайджан впервые решили вопрос за столом переговоровИран заявил о расследовании обстоятельств нанесения ударов 19 апреляМинобороны РФ сообщило о перехвате и уничтожении 50 БПЛА за ночь над регионами РоссииАрхиепископ: План минимум — остановить этот процесс, максимум — чтобы эти люди не правилиВ очередной день ЧЕ по боксу у Армении 4 представителяГутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношенийБлинкен приветствовал достигнутое между Арменией и Азербайджаном соглашение о делимитации границыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 20 АПРЕЛЯ«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯ
Самое популярное