Ամբողջ ազգն այս երկու տարվա ընթացքում տուժել է, վնասվել՝ տույժ ու տուգանք վճարելով. Գագիկ Ծառուկյան
ПолитическиеԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Լոռու մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ պետությունը պետք է մարի ՀՀ բոլոր քաղաքացիների վարկերը:
«Ամբողջ ազգն այս երկու տարվա ընթացքում տուժել ա, վնասվել ա՝ տույժ ու տուգանք վճարելով, պայքարելով, հույս ունենաով, որ լավ բան ա լինելու: Ես ասում եմ՝ ունենք 650 հազար ընտանիք և ունենք 2 միլիոն 187 հազար վարկառու. ամեն տնից 3-4 մարդ վարկի տակ է: Այսինքնս՝ մեկը վերցնում ա , որ մյուսը փակի, էն մեկը վերցնում ա, որ դա փակի: Ես ասում եմ՝ պետք ա դա փակվի անմիջապես: Պետությունը քայլ պետք ա կատարի իր ժողովրդի համար, որ ժողովրդին կարողանա փրկի այդ անդունդից, որ ունեցվածքը չկորցնի մարդը, փողոցում չհայտնվի: Այդ գումարը, ե՛ս եմ ասում, երկու ամսվա ընթացքում փակելու ենք...: Ասում եմ՝ անմիջապես մինչև 3 միլիոն դրամը, որը կազմում ա 2 միլիոն քաղաքացի, զրոյանալու ա: Պետությունը քայլ ա կատարելու՝ ժողովրդին էս վիճակից հանելու համար»,- հայտարարեց Ծառուկյանը: