Վաղը Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ նախագահի գլխավորությամբ նախընտրական հանդիպում-հանրահավաք
ՔաղաքականՎաղը Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպում-հանրահավաք: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երևանցիներ,
Հունիսի 17-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նախընտրական հանդիպում-հանրահավաք:
Հունիսի 20-ին քվեախցիկում ընտրելով համար 14-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հավատացած եղեք, որ դուք կողմ եք քվեարկում ձեր երեխաների ապահով և անվտանգ ապագային, կողմ եք քվեարկում բարգավաճ և հզոր պետությանը:
Բոլորիդ սիրով կսպասենք»,- ասված է հայտարարության մեջ: