«Հայաստան» դաշինքի շտաբում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպից կադրեր են հրապարակվել
VideoԵղեգնաձորում «Հայաստան» դաշինքի շտաբում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպից կադրեր են հրապարակվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել են, որ չնկարահանեն Փաշինյանի հավաքը: Իսկ Հրանտ Բագրատյանն էլ գրել էր, որ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 երիտասարդի։