Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ հանել է բաճկոնը` ասելով, որ շոգ է (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ամերիկացի լրագրողները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին երկար ժամանակ բաց չեն թողել: Ասուլիսի կեսին նա նույնիսկ հանել է բաճկոնը` ասելով, որ շոգ է:
Վերջում նա մի քանի անգամ փորձել է հեռանալ, սակայն լրագրողները շարունակել են հարցեր տալ:
Ի վերջո, նյարդայնացած Բայդենը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարող եք այս գագաթնաժողովը կառուցողական անվանել, ասաց. «Եթե դա չեք հասկանում, ուրեմն սխալ մասնագիտություն եք ընտրել»:
Դրանից հետո ԱՄՆ նախագահը հեռացավ առանց հրաժեշտ տալու: