«Այս ձևաչափը կայանալ չի կարող». Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքել է Հանրայինի տաղավարը
Political«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող բանավեճի սկզբին իր բացման խոսքից անմիջապես հետո լքեց հեռուստաընկերության տաղավարը:
«10-րդ տարին է, ինչ ես դեռ աշխատում եմ ՀՀ խորհրդարանում: 10 տարվա իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում իմ հանդիպած բոլոր իշխանությունների օրոք ես մի հարց եմ տվել՝ ինչո՞ւ է ժողովուրդս վատ ապրում...: Ինձ հետաքրքրող հարցերը վերաբերում են բոլոր նախկիններին և այս իշխանությանը: Ինչո՞ւ այս բանավեճն ընտրվեց ու կազմակերպվեց այնպես, որ ես չկարողանամ նախկիններին ու ներկաներին տալ էդ նույն հարցերը: Ես այսօր այստեղ եմ, որ հարգանքս դրսևորեմ ձեր և հեռուստադիտողի հանդեպ, այլ ոչ թե ՝ արհամարհանք: Եկել եմ, որ հայտնեմ՝ այս ձևաչափը կայանալ չի կարող և լքեմ ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասաց Ուրիխանյանը և լքեց Հանրայինի տաղավարը: