Մեկ գիշերվա սեքսը պաշտոնապես այլևս թրենդի մեջ չէ
ДосугՍեքս` առանց պարտավորությա՞ն: Ոչ, շնորհակալություն: Համաճարակը փոխել է երիտասարդների տեսակետը հարաբերությունների վերաբերյալ:
Մինչ սեքս-բլոգերները խոսում են ազատ հարաբերությունների հրաշալի կողմերի, Tinder ծանոթության և մեկ գիշերվա սեքսի մասին, երիտասարդ սերունդը նախընտրում է հին բարի մոնոգամիան:
Կանադական ծանոթությունների Plenty of Fish կայքը հարցում է անցկացրել 2900 օգտատերերի շրջանում՝ պարզելու, թե համաճարակի ընթացքում ինչպես է փոխվել նրանց տեսակետը սեքսի և մտերմության վերաբերյալ: Թվում էր, թե շատերը համաճարակի ընթացքում պետք է որ երազեին ժամադրության և ռոմանտիկ արկածների մասին, բայց ոչ: Այդ մասին հայտնում է Rambler-ը:
Հարցվածների 45%-ին այլևս չի հրապուրում մեկ գիշերվա սեքսը. նրանք ցանկանում են լուրջ հարաբերություններ: Օգտատերերը խոստովանել են, որ համաճարակից հետո հուզական և մտավոր մտերմությունը շատ ավելին է գնահատվում, քան ֆիզիկական կապը:
Կորոնավիրուսի դարաշրջանում սեքսթինգի միտումը հարաբերությունների մեկ այլ հետևանք է: Մարդկանց համար ավելի հեշտ է գրել սեքսի մասին, քան անել: Նույնիսկ օնլայն սիրախաղով զբաղվելն ավելի է բարդացել:
Հարցման արդյունքում օգտվողները խոստովանել են, որ նեղվածություն են զգում առերես հանդիպումների ժամանակ` միայնակ մարդկանց 40% -ը հաղթահարել է սեռական լարվածությունը՝ դիտելով սեքսի մասին հեռուստաշոուներ: Բացահայտ էրոտիկ տեսարանները փոխարինել են մտերիմ հարաբերությունների անհրաժեշտությանը: Իսկ հարցվածների ավելի քան քառորդ մասը եղել են պոռնո կայքերում և լսել սեքսի մասին փոդքաստներ: