Սահակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի Կիև-Թբիլիսի չվերթի տոմս է գնել Երևանում 55-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է հարևանին (տեսանյութ) ԵԽԽՎ-ն ընդունեց Ադրբեջանի առաջարկը, որ Սուրբ Ղազանչեցոցի անվանումը «Ղազանչին» է Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են. Արամ Սարգսյան Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է. Ստեփան Դանիելյան Պատերազմի ընթացքում բանակի կառավարման մեջ եղել են սխալներ, որոնք մենք չենք նկատել. Անդրանիկ Քոչարյան Մակրոնը և նրա կինը բողոք են ներկայացրել լուսանկարի պատճառով Պուտինը թվարկել է Ռուսաստանի գլխավոր թշնամիներին Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ Աննախադեպ աճ. Վահան Քերոբյանին «ամոթով են թողնում» նույնիսկ թիմակիցները 

Հունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊ

Հասարակություն

2021թ. հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թթաոյանը:

«2021թ. հունիսի 16-ին (այսօր)` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը:

Մասնավորապես, այսօր ստացած ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը այսօր առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում արթնացել է ադրբեջանական կրակոցից:

Արթնանալուն պես պարզել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:

Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:

Այնուհետև, հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:

Դեպքի նշված բոլոր հանգամանքները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հաստատել են մյուս բոլոր հովիվները, դրանք ստուգվել են:

Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով:

Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):

Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսպանիայում նկարահանել են ռուս մարզիչի և նրա ընկերուհու մահը (տեսանյութ)Սահակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի Կիև-Թբիլիսի չվերթի տոմս է գնել Պապարացիները լուսանկարել են Անջելինա Ջոլիին հայտնի երգչի հետ (լուսանկարներ)Երևանում 55-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է հարևանին (տեսանյութ)ԵԽԽՎ-ն ընդունեց Ադրբեջանի առաջարկը, որ Սուրբ Ղազանչեցոցի անվանումը «Ղազանչին» է«ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա»-ի ֆեյսբուքյան էջը կիսվել է Երևանի լուսանկարովՏեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են. Արամ Սարգսյան Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է. Ստեփան Դանիելյան Պատերազմի ընթացքում բանակի կառավարման մեջ եղել են սխալներ, որոնք մենք չենք նկատել. Անդրանիկ Քոչարյան Մակրոնը և նրա կինը բողոք են ներկայացրել լուսանկարի պատճառով Պուտինը թվարկել է Ռուսաստանի գլխավոր թշնամիներինԱդրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊԱննախադեպ աճ. Վահան Քերոբյանին «ամոթով են թողնում» նույնիսկ թիմակիցներըԱհա այս հրաշք աղջիկն է՝ Արևիկը, որ ծնվեց Ստեփանակերտի ծննդատան ապաստարանումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Հայաստանին և ԱդրբեջանինԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտության չլուծված խնդիրների լուծմանը Պենտագոնը պատմել է հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասինՇիրակի մարզում ոստիկանության 27-ամյա աշխատակիցը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը վերականգնելու հնարավորություն կա. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը նոր քաղաքական թիմ է ստեղծումԼարիսա Գուզեևայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվելՔիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Կարապետյանը մասնակցել է զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին Թուրքիան անհանգստացած է Ռուսաստանի գործողություններիցՄակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են «Այս օրն ինձ համար փոխվեց ամեն ինչ, արդեն երկրորդ անգամ...». Մկրտիչ Արզումանյան Սասուն Միքայելյանի ակնարկը ՔՊ-ական թիմակիցներին. հակասական մեսիջները շարունակվում ենԱնցյալ տարվա աշնան պատերազմը մեզ վայել պատերազմ չէր, մենք պատրաստ չէինք այդպիսի պատերազմի. Աշոտ ՂուլյանԼավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովՄեզ հիմա ավելի, քան երբևէ միասնականություն ու միաբանություն է հարկավոր՝ հաղթահարելու այս դժվարությունները. Արտակ Թովմասյան Ցավի դառնությունը սրտներումս՝ պիտի վերածնվենք ու կրկին բարձրանանք այս ավիրված ու մոխրացած վիճակից. Արմինկա Fact Check. պաշտոնյաների ստերը 44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետոԷրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԹուրքի հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Սահմանադրության փոփոխություն պիտի արվի. Աննա Մկրտչյան Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրներըՆիգերիացին առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններինԵԽԽՎ զեկուցողին անհանգստացրել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Ալիևը ստում է. արցախյան վերջին պատերազմում ադրբեջանական կողմից կրած կորուստներն ահռելի են (տեսանյութ)ՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Ռազմիկ ՄկրտչյանՉենք բացառում. Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ եռակողմ հանդիպման վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին Ազգերի ինքնորոշման սկզբունքն օրակարգում է, շարունակելու ենք պայքարը տարածքային ամբողջականության համար. Արցախի նախագահ Հայրենասիրական պաթոսին մնաց ուղիղ 6 ժամ․ Նաիրա Զոհրաբյան Հասանովը Թուրքիայի պաշտպանության փոխնախարարին պարգևատրել է մեդալովԱրցախում մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը (տեսանյութ) Հրապարակվել են 44-օրյա պատերազմում անմահացած եզդի հերոսների անունները Ալիևը խոսել է Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող իրանական բանակի զորավարժությունների մասին
Ամենադիտված