«Ձեր ղեկավարն ալկոհոլիկ է», «հանգստացե՛ք». թեժ բանավեճ` Թեհմինա Վարդանյանի և Մարիա Կարապետյանի միջև
ПолитическиеԱյսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիա Կարապետյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճը վերածվեց վիճաբանության:
Եթերի ընթացքում Վարդանյանը ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին անվանեց «ալկոհոլիկ», որին Կարապետյանը արձագանքեց՝ մի քանի անգամ կրկնելով «հանգստացե՛ք»:
«Ձեր ալկոհոլիկը, եթե սթափ է, և եթե զրուցել եք իր հետ, կասե՞ք՝ ինչ միտումով է երկիրն այս վիճակում թողած՝ փողոցներում իրեն պատառոտում»,- դիմելով Կարապետյանին՝ հարցրեց Վարդանյանը:
Դրան ի պատասխան` պատգամավորն ասաց. «Ես շատ կարճ պատասխանեմ. օրենքի և իրավունքի դիկտատուրա է լինելու, և բոլոր օրինազանցները փռվելու են ասֆալտին»:
Մանրամասները՝ տեսանյութում: