Կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Արտակարգ Պատահար Հունիսի 17-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմանում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած «BMW 525» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի պատճառը եղել է «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը: «Porsche Cayenne»–ի վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: «BMW»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: