275 անհետ կորած ունենք. Նաիրի Սարգսյան
«Մենք անհետ կորածներ 1000-ից ավել ունեցել ենք Նոյեմբերի դրությամբ և հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին և նրանք անհետ կորածների ցուցակներից անցան զոհվածների ցուցակ, շուրջ 800 կամ մի փոքր ավել անհետ կորածների անձեր նույնականացվեցին և հուղարկավորվեցին. այս պահին անհետ կորածների թիվը 275 է»։ Այս մասին այսօր՝ հունիս 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի ժպ-ի օգնական Նաիրի Սագսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որում նշված էր, որ անհետ կորածների իրական թիվը 1064 է: Ժամեր անց ՀՀ քննչական վարչությունը պատասխանեց պաշտոնաթող նախագահին՝ նշելով, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների իրական թիվը 275 է: