Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 

Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը քարոզարշավի այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք․ ՄԻՊ

Բլոգոսֆերա
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ. ամփոփ վերլուծություն
--------------------
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ.
 
1. Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:
 
Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:
Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ:
 
Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ:
 
2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների և աշակերտների ներգրավվածության վերաբերյալ:
 
Քաղաքական բնույթ ունեցող հավաքներին կազմակերպված խմբերով դպրոցների տնօրենների, ուսուցիչների և երեխաների ներգրավվածության, այդ թվում՝ դասերի ժամերին ներգրավվածության դեպքերի մասին են վկայում հրապարակային տարբեր աղբյուրներով տարածվող տեսանյութերում դպրոցի տնօրենների և ուսուցիչների որոշ մեջբերումներ:
 
Օրինակ՝ լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերից մեկում Վարչապետի պաշտոնակատարի իրականացրած քարոզարշավին մասնակցող ուսուցիչը, լրագրողի այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք իրեն նախապես տեղեկացրել էին տվյալ հանդիպման մասին, նշել է՝ «Իհարկե: Տնօրինության աչքից չընկնելու համար եկել եմ: Ուրիշ ի՞նչ կարող էի անել, եկել եմ, բայց չեմ մասնակցում, հոգեպես չեմ մասնակցում»:
Փոքր Վեդիի նույն նախընտրական հավաքին ուսուցիչների և աշակերտների՝ դասերի ժամերին մասնակցության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ դպրոցի տնօրենը նշել է, որ «ամբողջ կոլեկտիվով դիմել են, որ մի փոքր կրճատումներ անենք դասերի, բոլոր դասերն արել ենք և մասնակցել ենք...»:
 
Վարչապետի պաշտոնակատարի կողմից ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղում անցկացվող նախընտրական հավաքին ևս մասնակցել են դպրոցի տնօրեն, ուսուցիչներ և աշակերտների խմբեր, որի կապակցությամբ դպրոցի տնօրենը նշել է, որ «երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք թող մասնակցեն, ոչինչ, անմիջապես հետո կգնանք դասի»: Ուսուցիչներից մեկն էլ նշել է, որ «երեխաներ չեն, հիմնականում ուսուցիչներ են:
Դասարանները կիսված են, մի մասն այսօր տանն են, դասի չեն, իրանք են ավելի շատ: Ովքեր որ դասի են, կգնան դասի»:
 
Այսպիսով, ուսուցիչը հաստատել է, որ աշակերտների մի մասը քարոզարշավին մասնակցում են դասերի ժամերին: Այս իրավիճակը հատկապես խնդրահարույց է աշակերտների կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից:
Պետք է գիտակցել, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ երեխաները դասերի ժամերին ներգրավվում են քաղաքական բնույթ ունեցող հավաքների։
 
Հարցն այն է, որ տվյալ ուսումնական տարում դպրոցներում ուսումնական գործընթացը 3-11-րդ դասարանների աշակերտների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ավարտվելու է հունիսի 18-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 19-ին։
 
Հատկապես խնդրահարույց է, երբ երեխաները նման հավաքներին ներգրավվում են առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության։ Ամեն դեպքում, հակառակը փաստող որևէ տվյալ մշտադիտարկմամբ չի արձանագրվել:
 
Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմը, ինչպես նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխաների լավագույն շահերով, երեխաների անվտանգության, ծնողների, խնամակալների, ուսումնական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:
 
3. Արձանագրվել է նաև «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումն այն մասին, որ տեղեկություններ են ունեցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ տալու վերաբերյալ։ Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրենը հայտնում է, որ մասնակցության վերաբերյալ հրահանգ եղել է: (https://fip.am/16081)
Պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է նաև դեպք, երբ Արմավիրի մանկապարտեզներից մեկի ֆեյսբուքյան էջը տարածել է իշխող կուսակցության քարոզարշավի տեղի ունենալու ժամանակի և վայրի վերաբերյալ իրազեկող տեղեկություն:
 
Տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գործող հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, պետք է ձեռնպահ մնան այնպիսի նյութեր հրապարակելուց, որոնք ուղղված են որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ հասարակության աջակցության վրա ազդելուն:
 
4. Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է երեխաների կողմից քարոզչական բնույթ ունեցող գրություններով հագուստով, պաստառներով շրջելու, պաստառներ փակցնելու կամ պատռելու, տարբեր կուսակցությունների թռուցիկներ բաժանելու, քարոզարշավի ընթացքում երեխաներին ծափ տալ, ինչպես նաև քաղաքական բնույթի որոշակի վանկարկումներ անել հորդորելու դեպքեր:
 
Օրինակ՝ Արարատում, Բյուրեղավանում, Մասիսում, Որոտանում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում Վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաև այլ անձանց հորդորով երեխաների խմբի կողմից արվել են իշխող կուսակցությանն աջակցող քարոզչական վանկարկումներ: Արձանագրվել է նաև երեխաներին թռուցիկների բաժանման գործընթացում ներգրավելու դեպք:
 
5. Արձանագրվել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու և համացանցում տարածելու դեպքը, որն խիստ մտահոգիչ է և ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից:
 
Ավելին, տեսանյութի սկզբում երեխաներից մեկը հարցնում է, թե որ կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն են իրենք այրում, որը վկայում է այն մասին, որ երեխաներից շատերը լիարժեք չեն գիտակցում իրենց կողմից իրականացվող գործողության բնույթը և նպատակը: Հակառակ դրան՝ կրում են կոնկրետ քաղաքական ուժի հետ նույնականացվող շապիկ և անում են տվյալ քաղաքական ուժին սատարող կոչեր:
 
6. Քաղաքական գովազդային արշավների հետ կապված՝ արձանագրվել է, երբ երեխաները լուսանկարվել են կուսակցության քարոզչական թռուցիկներով, պաստառներով և լուսանկարները տարածվել են կուսակցության ֆեյսբուքյան էջերով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երեխայի լուսանկար՝ տվյալ կուսակցության թռուցիկը ձեռքին:
 
Միջազգային պահանջների համաձայն՝ քաղաքական բնույթ ունեցող հավաքներին երեխաների մասնակցության դեպքում անհրաժեշտ է ապահովել երեխաների իրազեկված, գիտակցված և կամավոր մասնակցությունը: Կարևոր է ծնողների, խնամակալների տեղեկացվածությունը, նրանց համաձայնության առկայությունը և վերահսկողությունը տվյալ գործընթացի նկատմամբ։
 
Երեխաները պետք է պաշտպանված լինեն այնպիսի իրավիճակներից, երբ նրանք քաղաքական կուսակցական գործունեության, հատկապես՝ ընտրարշավների ընթացքում քաղաքական գործիչների կողմից «օգտագործվում են» որպես «զարդարանք» իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Երեխաները չպետք է նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվեն որպես «ֆոն» (նստած, կանգնած կամ այլ եղանակով):
Արատավոր են այն երևույթները, երբ երեխաներին կանգնեցնում են աղ ու հացով դիմավորելու քաղաքական գործիչների կամ տարբեր չինովնիկների: Պարզ չէ՝ դրա իմաստը ո՞րն է առհասարակ: Եվ ինչու՞ են հենց երեխաներ ներգրավվում ու ինչու՞ չեն կարող դա անել չափահասները: Ակնհայտ է, որ այստեղ նույնպես գոյություն ունի երեխաներին տարբեր քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու գործոնը:
❗Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։
 
❗ Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները:
Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք և այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին
Ամենադիտված