Ընտրությունների հենց առաջին փուլում ազգային ուժերն ու հայ ժողովուրդը հաջողության են հասնելու. Շարմազանով
Քաղաքական«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ վստահ է, որ առաջին փուլում ազգային ընդդիմությունը կունենա 50+1 ձայն:
«Կարծում եմ, որ ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում կունենա 50+1 ձայնը: Հայաստանում իշխանության կգան ազգային ուժեր, և դրանցից մեկը աներկբա և հաստատակամորեն կլինի «Պատիվ ունեմ» դաշինքը: Ես երկրորդ փուլ չեմ տեսնում, հենց առաջին փուլում ազգային ուժերն ու հայ ժողովուրդը հաջողության են հասնելու»,-մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հունիսի 20-ին տեղի ունեցող ընտրություններին հայ ժողովուրդը պետք է կարծր և հստակ ձևով դրսևորի քաղաքացիական իր որոշումը: