Մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստեցնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում. Աշոտյան
Բլոգոսֆերա«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ՝ մասնակցելու Փաշինյանի հանրահավաքին։ «Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ:
Առավոտվանից տասնյակ ահազանգեր եմ ստանում վարչական լծակներով հավաքագրվող մարդկանց մասին, ում աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստեցնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում՝ դավաճան սրիկայի համար «մասսովկա» ծառայեցնելու նպատակով:
Օրինակ, Վարդենիսից ավտոբուսները շարժվել են 16:00-ին, Ալավերդիից՝ 14:00-ին և այլն:
Հարգելի հայրենակիցներ,
Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք:
Կարևոր է, որ հունիսի 20-ին գնաք ու քվեարկեք խղճով մեր Հայրենիքի, ձեր ու մեր ոտնահարված պատիվը վերականգնելու համար:
Իսկ սրիկայի դատն ու դատաստանը առջևում են:
#Պատիվ_ունեմ #vote6»։