«Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) 

«10 սուտ և մանիպուլյացիա». Արմեն Գևորգյանը` քարոզարշավի ընթացքի մասին

Բլոգոսֆերա
«Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները, ոչ մի հնարավորություն չունենալով կանգնեցնել «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության հետաքրքության ու վարկանիշի աճը, սկսել են ստեր, բանսարկություններ և կեղծ տեղեկություններ տարածել մեր ծրագրերի մասին: Այդ բանսարկությունները հանգում են նրան, որ եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն, ապա իբր՝

1.     Փակվելու են շատ աշխատատեղեր

Նման խոսակցություններ առանձնապես տարածվում են թեթև արդյունաբերական ոլորտում աշխատող կանանց շրջանում: Սա ոչ միայն սուտ է, այլև բացարձակ անհեթեթություն: Քոչարյանը և իր համախոհները միշտ բացել են աշխատատեղեր: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանվեն գործող աշխատատեղերը, ինչպես նաև՝ կստեղծենք նորերը, հատկապես հեռավոր համայնքներում: Մեր թիմի հիմնական առավելություններից մեկը հենց նոր աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու կարողությունն է:

2. Կրճատվելու են թոշակները, նպաստները և այլ պետական վճարումները

Ոչ մի կրճատում չի լինելու: Դա սուտ է, կեղծիք: Մեր թիմը ձգտելու է լավացնել երկրի տնտեսական վիճակը և սեղմ ժամկետներում սկսելու է կենսաթոշակների, սոցիալական վճարումների աստիճանական ավելացումը:

3. Կսկսվի հարկային ստուգումների և ճնշումների նոր ալիք

Մեր դաշինքը արդեն հանրությանը ներկայացրել է իր ռազմավարական մոտեցումները փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ: Դրանցում մասնավորապես ասված է, որ առաջիկա տարիներին դադար է հայտարարվելու  պետական և մունիցիպալ հաստատությունների կողմից իրականացվող ստուգումների վրա, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվելու է այդ պրակտիկան: Պահպանվելու են հարկային և մաքսային վարչարարության բոլոր դրական ավանդույթները: Հնարավոր փոփոխությունները կներդրվեն բացառապես միայն բիզնես հանրության հետ քննարկումներից և նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո:

4. Բյուջե են վերադարձվելու վերջին 2 տարվա ընթացքում պետծառայողներին տրված պարգևավճարները

Սուտ է։ Մենք նախատեսում ենք վերադարձնել գաղտնի պարգևավճարները, բայց բացառապես միայն նրանցից, ովքեր զբաղեցրել են խորհրդարանի պատգամնավորի, կառավարության անդամի և պետական այլ մարմինների ղեկավարի պաշտոն: Սա նախատեսում ենք միայն նրանց համար: 

5. Բարձրանալու են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները

Քոչարյանը և իր թիմը մեծ հնարավորություններ ունեն՝ մեր երկրի համար գազի գնման սակագնի ավելի ընդունելի պայմանավորվածության հասնելու: Իսկ դա նշանակում է, որ սակագների նոր բարձրացումներ երկրի ներսում չի լինելու: Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ոռոգման ջուրը ավելի մատչելի դարձնենք գյուղացիների համար:

6. Բարձրացվելու են հարկերը և ներդրվելու են նորերը

Նման ծրագրեր չկան: Հակառակը, մեր թիմը կողմնակից է, որ  սառեցվեն գույքահարկի գործող, վերջերս ներդրված դրույքաչափերը: Մենք հանդես ենք գալիս  Փաշինյանի արդեն ընդունած այն ծրագրերի դեմ, որոնցով նախատեսվում է ԱԱՀ կիրառել բժշկական ծառայությունների և կրթության ոլորտում, շրջանառության հարկով  հարկման շեմը իջեցնել (115 մլն դրամից մինչև 58 մլն դրամ):

7. Կհրաժարվեն հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտահարկով փոխհատուցելու սխեմայից

Հակառակը, մենք պահպանելու ենք այդ պրակտիկան և խրախուսելու ենք նման մեխանիզմները, հատկապես ընդլայնելով դրանք մարզերում և քաղաքացիների որոշակի խմբերի, մասնավորապես գյուղերում երիտասարդ ընտանիքների, հայրենադարձների համար և այլն:

8. Լինելու են այսպես ասված օպտիմիզացիաներ, կրճատումներ պետական ապարատում

Նման ծրագրեր չկան: Մենք մարզերում ամբուլատորիաներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլ կառույցներ չենք փակելու: Մենք կասեցնելու ենք ոստիկանության, ԴԱՀԿ մարմիններում բարեփոխումների անվան տակ պետծառայողների կրճատման գործընթացները: Մենք սեղմ ժամկետներում իրենց աշխատանքում վերականգնելու ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական հայացքների պատճառով ապօրինաբար ազատվել են աշխատանքից, այդ թվում հաստիքների կրճատման հիմքով:

9. Պետական կառավարման և տեղական համակարգեր կվերադառնան այսպես կոչված «օդիոզ դեմքերը»

Դա սուտ է: Մենք մեր հասարակությանը հրապարակավ ներկայացրել ենք մեր թիմը: Մենք համագործակցում ենք ժամանակակից և բարձր որակավորմամբ մասնագետների հետ: Մեր ձգտումն այն է, որ առավելագույն թվով նոր դեմքեր ներգրավենք, այդ թվում սփյուռքից՝ երկրի  կառավարման գործընթացների բոլոր մակարդակներում: Մեր համայնքներում վերջին տարիներին ի հայտ են եկել իրենց բնօրրանի զարգացման գործին նվիրված երիտասարդ գործիչներ: Մենք հատկապես խրախուսելու ենք իրենց և հենվելու ենք իրենց ներուժի վրա:

10. Կրճատվելու են ճանապարհաշինարարության ծավալները և տեղական համայնքների սուբվենցիոն ծրագրերը

Մենք ոչ միայն շարունակելու ենք եղած ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, այլև ձեռնամուխ ենք լինելու նոր ճանապարհների կառուցմանը և գոյություն ունեցողների կապիտալ վերակառուցման: Հատուկ ուշադրություն է սևեռվելու գյուղական ճանապարհների վիճակի վրա: Մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս կարճ ժամկետներում ավարտենք մի շարք ճանապարհների՝ արդեն երկար տարիներ  տևող շինարարությունը:  Մենք կառուցելու ենք նոր թունելներ և կամուրջներ, կառուցելու ենք նոր ջրամբարներ ու ոռոգման ջրագծեր: Երկիրը կվերածվի մի մեծ շինհրապարակի: Աշխատանքների մի շարք կոնկրետ ուղղություններ նշված են մեր ծրագրում: Համայնքների սուբվենցիաների ծրագիրը գործարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, և մենք այն շարունակելու ենք ավելի մեծ ծավալով՝ տնտեսական աճին զուգընթաց:

Եվ այսպես, ակնհայտ է, որ Նիկոլի կառավարող խունտան, կեղծ տեղեկություններ տարածելով «Հայաստան» դաշինքի իբր թե ունեցած ծրագրերի մասին, իրականում խոսում է  ապագայի վերաբերյալ իրենց մտադրությունների մասին: Հարկերի, սակագների  բարձրացման, պետական սեկտորում կրճատումների պարտավորությունները Նիկոլն ու իր թիմը արդեն ստանձնել են և ընտրություններից  անմիջապես հետո անցնելու են դրանց իրականացմանը: Նրանց հարկադրելու են անել այդ ամենը՝ որպես իրենց կողմից պարտք վերցրած 2 միլիարդ դոլարի վերադարձի երաշխիք: Բայց նրանք դա թաքցնում են հասարակությունից:

Եվ վերջինը: Գիտենք, որ Հայաստանի շատ ընտրողներ քվեարկում են տրվելով զգացմունքներին: Բայց այս անգամ ուղղակի խնդրում ենք բոլորին՝ ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ:

Քարոզարշավը ցույց տվեց, որ Քոչարյանը՝  իր թիմով, փորձով ու մոտեցումներով, աշխարհում և սփյուռքում ունեցած կապերով և հնարավորություններով կարող է շտկել երկրի վիճակը: Նա կարող է դուր գալ կամ ոչ, նրան կարելի է վերագրել Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունների մեղքերը, բայց նա միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք: Հավատացեք վերջին երեք տարիները մեզ համար շրջադարձային էին, որպեսզի համարժեք գնահատենք անցյալը և թույլ չտանք շատ սխալների ու բացթողումների կրկնություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել
Ամենադիտված