Այս քաղաքական ուժի պուլտն այլ տեղում է գտնվում. Քոչարյան
PoliticalՍիրո և համերաշխության հեղափոխությունը փոխարինվեց մուրճով, գոռգոռոցով։ Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով երկրում առկա խնդիրները ստեղծվել են միտումնավոր, միգուցե մինչև վերջ չհասկանալով հետևանքները, բայց մտածված կերպով։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այն ուժերը, որոնք այդ մարդուն կառավարել են, շատ լավ գիտեին՝ ինչ են անում։
«Այս քաղաքական ուժի պուլտն այլ տեղում է գտնվում։ Ուղղակի բավարար հայրենասիրություն չկար և երկրի նկատմամբ պատասխանատվության զգացում չկար, որ թույլ չտային այլ արժեքային համակարգով, այլ մոտեցումներով, այլ շահադիտական նպատակներով կառավարվի այս երկիրը»,-ասաց ՀՀ 2-րդ նախագահը։
Նանշեց, որ այս իշխանություններն անգամ հեռանալուց են գլխացավանք ստեղծելու, եթե մնան խորհրդարանում։