Հրապարակում լարված իրավիճակ է. Փաշինյանի աջակիցների և նրա ընդդիմախոսի միջև վիճաբանություն եղավ
ՀասարակությունՀանրապետության Հրապարակում լարված իրավիճակ է, հաղորդում է Փաստինֆոն:
Մինչ կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը, Հանրապետության Հրապարակում հավաքված քաղաքացիների միջև վիճաբանություն-քաշքշուք սկսվեց։ Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ թուրքը ներդրումներ կանի Հայաստանում, հետո ինքը կմտնի։ Ոստիկանության ծառայողները քաղաքացիներից մեկին հեռացրեց տարածքից, որը վանկարկում էր «Նիկոլ հողատու»։