Մեզ չեն ներում, որ չենք դարձել իրենց նման․ Մակունց
PoliticalՄեզ չեն ներում իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը պահպանելու համար, ձեզ չեն ներում մեր կողքին լինելու համար, չեն ներում մարդկանց վերևից չնայելու համար, չեն ներում մեզ և ձեզ իրենց ներմուծած բարքերը մերժելու համար, փողը կուռք չդարձնելու համար, մեզ չեն ներում, որ չենք դարձել իրենց նման: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Որպեսզի մենք՝ որպես պետություն, որպես քաղաքացիներ ժառանգենք մեր սերունդներին հզոր երկրիր, քաղաքակիրթ երկրներին դասվող անկախ ու ինքնիշխան պետություն, պիտի գիտակցենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը հակադիր բևեռներում չեն, այլ նույնական են իրենց բոլոր բաղադրիչներով, թե՛ պրոֆեսիոնալ բանակով, թե՛ դիվանագիտությամբ, թե՛ ժողովրդավարությամբ և թե՛ տնտեսության, կրթության, գիտության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ»,-ասաց Մակունցը:
Մանրամասները` տեսանյութում