Ուղիղ եթերում մասնակցելու եմ բանավեճի. հույս ունեմ այնտեղ տեսնել բոլոր յաթաղան պտտողներին. Փաշինյան
ПолитическиеՄեր հանդիպումից անմիջապես հետո գնալու եմ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին. ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին։ Եկեք և ուղիղ եթերում կանգնեք ժողովրդի առաջ և ի ցույց դնենք,՝ ով ով է, ով որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում»,- ասաց Փաշինյանը։