Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակը պետք է լուծվի խաղաղ միջոցներով. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, քանի որ տեսնում ենք դրա իրական հնարավորությունը: Այս մասին հանրահավաքին իր ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը, այն է՝ Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Ընդ որում, Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի հայելային դուրսբերման, սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման և միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին: Այդ աշխատանքը կսկսվի հենց Սոթք-Խոզնավար հատվածից, այնուհետև՝ մյուս հատվածներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: