Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է, ու սկսվելու է պողպատյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
Политические«Վրա է հասել ճշմարտության պահը»,- այսօր Հանրապետության hրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ոմանք իրենց թիմակիցներին իրենց կողքին պահելու համար ասում են՝ «արխային, ամեն ինչ որոշված է», իրենց գնացքը վաղուց գնացել է», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացու կամքի վրա ապօրինի ազդեցության որևէ փորձ անպատասխան չի մնալու։
«Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է։ Այո՛, ամեն ինչ որոշված է, որովհետև ժողովուրդը իր մտքում, իր սրտում ամեն ինչ որոշել է, որոշել է, որ Հայաստանում ապագա կա», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ սկսվելու է պողպատյա հեղափոխություն։